Հեշտությամբ կարելի է նկատել, որ հնդկա-պակիստանյան հակամարտության սրումը հայկական տեղեկատվական դաշտում ոչ միայն բավարար արձագանք չի գտնում, և մի տեսակ տեղեկատվական վակուում է ստեղծվել, այլև հայ-հնդկական հարաբերությունների ռազմավարական բնույթին համահունչ չէ։
Ես Հնդկաստանի և Պակիստանի հարցով նեղ մասնագետ չեմ, սակայն հայ-հնդկական հարաբերությունների բնույթը պահանջում է խոր ուսումնասիրություն և պատկերացում։
Արդեն մեկ տարուց ավել է, ինչ սկսել եմ ուսումնասիրել, որովհետև այդպես են պահանջում հայ-հնդկական հարաբերությունները։
Իսկ միայն տեսնել է պետք, թե հօգուտ Պակիստանի թուրքական, ադրբեջանական, միջինասիական, արաբական տեղեկատվական հարթակներն ինչ ջանասիրաբար են աշխատում։
Ռազմավարական մտածողության պակասը մեկ անգամ չէ, որ վնասել է Հայաստանին և հայ ժողովրդին։
Արա Պողոսյան